«Հրապարակ».Երևանում կտեղադրվեն զինված խմբավորման գործողությունների արդյունքում զոհված ոստիկանների հուշարձանները


«Հրապարակ».Երևանում կտեղադրվեն զինված խմբավորման գործողությունների արդյունքում զոհված ոստիկանների հուշարձանները
Հուլիս 15 10:39 2017

«Հրապարակ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ զոհված ոստիկանների հիշատակին կտեղադրվեն հուշաքարեր։ Դրանք կլինեն ՊՊԾ գնդի տարածքում և այն տեղերում, որտեղ զոհվել են ոստիկանները։ Միջոցառումը կսկսվի երեկոյան, կմասնակցեն ոստիկանության բարձրաստիճան այրեր, զոհվածների հարազատները։

«Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործողության հետևանքով զոհվեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը։ Վիրավորվեց և հետագայում հիվանդանոցում մահացավ ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Ապա գնդի հարակից տարածքում ծառայություն իրականացնելիս, հենց մեքենայի մեջ սպանվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը», - հավելել է թերթը։



loading...