Ինչ կլինի, եթե ամեն օր խմեք կիտրոնով ջուր


Ինչ կլինի, եթե ամեն օր խմեք կիտրոնով ջուր
Հուլիս 15 00:27 2017

Մենք մշտապես լսում ենք, որ առավոտյան կիտրոնով գոլ ջուր խմելը օգտակար է: Բայց ինչո՞ւ:

Իրականում այս հասարակ գործողությունը հրաշքներ է գործում օրգանիզմի հետ: Ահա մի քանի բան, որը անում է կիտրոնով գոլ ջուրը:

- Այն լավ ազդեցություն է թողնում նյութափոխանակության վրա։

- Օգնում է լյարդին արտադրել անհրաժեշտ ֆերմենտներ՝ բարդ սնունդը քայքայելու համար։

- Օգնում է պայքարել վարակների դեմ, որոնք կարող են լինել շնչառական ուղիներում։

- Օգնում է աղիներից հանել ավելորդ նյութերը։

- Օրգանիզմին տալիս է հակաօքսիդանտների հզոր լիցք, ապահովում է կալցիումով և մագնեզիումով, որոնք առկան են կիտրոնի հյութի մեջ։

- Մաքրում է արյունը։

- Կարգավորում է արյան ճնշումը։

- Բացում է կուտակված մեզային թթվայնությունը։

- Դուրս է հանում ավելորդ լորձը, որը գիշերվա ընթացքում կուտակվում է օրգանիզմում։

- Օգնում է քայքայել ավելորդ ճարպերը։

 

Արդյունքում՝ ամեն օր կիտրոնով ջուր խմելով, մարդը սկսում է իրեն ավելի լավ և առույգ զգալ: Եվ, ինչը պակաս կարևոր չէ կանանց համար, այն երիտասարդացնում է դեմքի մաշկը: