«Հրապարակ». ՍԱՊԾ պետը հանձնարարել է մի քանի աշխատակիցներից վերցնել աշխատանքից ազատման դիմում­ներ՝ առանց ազատման օրը նշելու


«Հրապարակ». ՍԱՊԾ պետը հանձնարարել է մի քանի աշխատակիցներից վերցնել աշխատանքից ազատման դիմում­ներ՝ առանց ազատման օրը նշելու
Հուլիս 14 08:47 2017

«Մեր տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ Սննդի անվտանգության պետական ծա­ռայության նախկին աշխատակից, Գոգավանի նախկին պետ Նարեկ Մանթաշյանը բաց նամակով դի­մել էր վարչապետին՝ խնդրելով պայքարել ծա­ռայությունում տիրող ապօրինությունների դեմ, ի պատասխան մամուլում հնչած քննադատու­թյուններին՝ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը հանձնարարել է մի քանի աշխատակիցներից ևս վերցնել աշխատանքից ազատման դիմում­ներ՝ առանց ազատման օրը նշելու:

Իմաստն այն է՝ ցույց տալ, որ ինքն է որոշողը, և իր համար միևնույն է, թե ինչ է գրում մամուլը, կամ ինչպես կարձագանքեն դրան վարչապետի վերահսկողու­թյունը կամ Քաղաքացիական ծառայության խոր­հուրդը: Մենք դիմեցինք ՍԱՊԾ խոսնակ Նվարդ Առաքելյանին, ով բնականաբար, հերքեց. «Նման բան չկա, դիմումներ չեն վերցրել ոչ մեկից, իսկ Նա­րեկն ազատվել է սեփական դիմումի համաձայն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: