Քննարկվում է ՓՄՁ արտոնագրային վճարի հարցը


Քննարկվում է ՓՄՁ արտոնագրային վճարի հարցը
Հուլիս 13 11:51 2017

ՀՀ Կառավարության նիստում վարապետը հանրային սննդի ոլորտում արտոնագրային հարկի կիրառման վերաբերյալ հանձնարարական տվեց: Ըստ նրա՝ 2016 թվականին ընդունված Հարկային օրենսգրքով հանրային սննդի ոլորտում գործողություն իրականացնող կազմակերպությունների մասով սահմանվել էին նոր չափանիշներ:
«Մասնավորապես, ներկայում գործող հանրային սննդի օբյեկտի արտոնագրային վճարի կիրառման համար սպասարկման սրահի մակերեսի առավելագույն շեմ հանդիսացող 600 քմ պահանջի փոխարեն սահմանվել է 100 քմ: Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստի ժամանակ բարձրացվել էր հնարավոր ռիսկերի հարցը տվյալ ոլորտի տնտեսվարողների համար», - նշեց  նա:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ հաշվի առնելով ՓՄՁ զարգացման վերաբերյալ կառավարության քաղաքականությունը՝ ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններին և Պետական եկամուտների կոմիտեին հանձնարարվում է մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել հանրային սննդի ոլորտում փոքր և միջին ձեռնարկատիրական կազմակերպությունների արտոնագրային վճարի կիրառման համար սահմանված տարածքի մակերեսի առավելագույն շեմի վերանայման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն:



loading...