Կառավարությունը բավարարել է ՊԵԿ-ի գանգատարկման հանձնաժողովի որոշումների դեմ երեք հայտերը


Կառավարությունը բավարարել է ՊԵԿ-ի գանգատարկման հանձնաժողովի որոշումների դեմ երեք հայտերը
Հուլիս 12 18:05 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ:

Կառավարությունից հայտնում են, որ նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ: Հիմնավորումների եւ փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է բավարարել ներկայացված երեք բողոքը: