Կարկտահարված տարածքներում կգործի ջրի գանձման մեղմ ռեժիմ. նախարար


Կարկտահարված տարածքներում կգործի ջրի գանձման մեղմ ռեժիմ. նախարար
Հուլիս 10 15:42 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է կարկուտից տուժած գյուղացիների հարցին:

«Կառավարություն ենք ներկայացրել այն բոլոր մարզերը՝ Արագածոտն, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Տավուշ, Սյունիք, Շիրակ, որտեղ եղել են դեպքեր, ամփոփվում են տվյալները», – նշել է նախարարը:

Առաքելյանի խոսքով՝ կառավարությանն առաջարկել են, որ բոլոր վնասված տարածքների նկատմամբ լինի միանման դիրքորոշում. «Բանկերի մայր գումարի վճարի հետաձգման հետ կապված՝ Կենտրոնական բանկը համապատասխան քայլեր ձեռնարկել է»:։

Անդրադառնալով ջրի վարձին ու հողի հարկին, նախարարն ասել է, որ ջրի վարձի առումով գյուղնախարարությունն ու ջրային պետական կոմիտեն քննարկում են անցկացրել։

Արդյունքում համաձայնեցվել է, որ այն տարածքները, որոնք վնասվել են, այնտեղ լինի մեղմ ռեժիմ ջրի վարձի գանձման առումով։