Շաքարավազի գինը մնում է անփոփոխ. ՏՄՊՊՀ


Շաքարավազի գինը մնում է անփոփոխ. ՏՄՊՊՀ
Հուլիս 10 15:38 2017

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարվա այս ժամանակահատվածում սովորաբար կրկնակի ավելանում է շաքարավազի սպառման պահանջարկը՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս ժամանակահատվածում առավել հետևողական է վերոնշյալ շուկայի նկատմամբ:

ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ հանձնաժողովը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երևան քաղաքի խոշոր վաճառակետերում՝ ամենօրյա կտրվածքով վերահսկողություն իրականացնելու նպատակով:

«Ամփոփելով մոինթորինգի արդյունքները՝ կարող ենք արձանագրել, որ 2017 թվականի ընթացքում 1 կգ չփաթեթավորված (կիլոգրամով վաճառվող) շաքարավազի գինը փոփոխությունների չի ենթարկվել: Մայրաքաղաքի գերիշխող դիրք զբաղեցնող վաճառքի կետերում 1 կիլոգրամ շաքարավազը նախկինի նման վաճառվում է 388-390 դրամով: Տեղեկացնենք նաև, որ առավել լայն սպառում ունի հատկապես չփաթեթավորված շաքարավազը:

Շուկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելացել է նաև ներկրողների թիվը: Կարող ենք փաստել, որ այս պահի դրությամբ, հատկապես ԵԱՏՄ անդամ երկրներից ունենք ավելի քան 20 տնտեսվարող, որոնք դեռևս ոչ շատ մեծ քանակներով շաքարավազի ներկրում են իրականացնում: Մեր կողմից կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ շուկան լիարժեք մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան», – ասված է ՏՄՊՊՀ հաղորդագրության մեջ։