5 ամսում ՀՀ պետբյուջե են ստացվել 3.5 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ


5 ամսում ՀՀ պետբյուջե են ստացվել 3.5 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ
Հուլիս 9 19:45 2017

ՀՀ պետական բյուջե 2017 թվականին հունվար-մայիսի ընթացքում ստացվել են 3.5 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ՝ կազմելով առաջին կիսամյակում նախատեսված մուտքերի 31.6%-ը:

ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ միջոցները տրամադրվել են նպատակային ծրագրերի շրջանակներում, որոնցից 132.1 մլն դրամը՝ ՀՀ պետական մարմինների արտաբյուջետային հաշիվներով շրջանառվող ծրագրերի շրջանակներում, որոնք կազմել են ծրագրած մուտքերի 17.4%-ը:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 21.5 մլրդ դրամ, որից 10.8 մլրդ դրամը` ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները: Այլ եկամուտների առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշն ապահովվել է 55%-ով: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 13.2%-ով կամ 2.5 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտների ու ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարների աճով: