Օրգանիզմ է պետք, որ դիմանա… 20 աստիճանի եղանակային տատանում է եղել. Գագիկ Սուրենյան


Օրգանիզմ է պետք, որ դիմանա… 20 աստիճանի եղանակային տատանում է եղել. Գագիկ Սուրենյան
Հուլիս 8 00:14 2017

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ օդերևութաբանության ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գրում է.

«Հետո էլ ասում ենք ժողովուրդը բողոքումա եղանակից ու կլիմայից: Երկու օր առաջ այս ժամին Երևանում +41 էր, այսօր +21 է, այսինքն մոտ 20 աստիճան ջերմաստիճանի տատանում: Միջին արժեքը վաղուց կորել է, ջերմաստիճանը կամ նորմայից շատ ցածր է կամ շատ բարձր է: Օրգանիզմ է պետք, որ դիմանա…»:

Նշենք, որ օդի ջերմաստիճանը հունիսի 9-10-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: