Հայաստանում մթերվել է շուրջ 2267 տոննա պտուղ-բանջարեղեն


Հայաստանում մթերվել է շուրջ 2267 տոննա պտուղ-բանջարեղեն
Հուլիս 7 17:50 2017

Հուլիսի 7-ի դրությամբ հանրապետությունում ագրովերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 2267 տոննա պտուղ-բանջարեղեն, այդ թվում՝ 1562 տոննա պտուղ և 705 տոննա բանջարեղեն, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 1696 տոննայի դիմաց:

Ընթացիկ տարվա պտուղ-բանջարեղենի մթերումների գործընթացում այսօրվա դրությամբ ներգրավված են ավելի քան 25 ընկերություններ, որոնց քանակը հետագայում կավելանա: