Հայաստանից արդեն արտահանվել է 16 հազար տոննա ծիրան


Հայաստանից արդեն արտահանվել է 16 հազար տոննա ծիրան
Հուլիս 7 16:57 2017

Հայաստանից ծիրանի արտահանումները շարունակվում են: Ինչպես տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի քարտուղար Անի Սմբատյանը, 2017 թվականի հուլիսի 7-ի դրությամբ արտահանվել է շուրջ 16 հազար տոննա ծիրան, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 11.5 հազար տոննայի դիմաց:

Ծիրանի արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանի Դաշնությունն է: Արտահանվում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Վրաստան:

 



loading...