Ֆիննախը՝ գնաճի մասին


Ֆիննախը՝ գնաճի մասին
Հուլիս 6 13:21 2017

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայն է Կենտրոնական բանկի դիտարկումներին, որ գնանկման պատճառներից մեկը նաև համաշխարհային շուկայում հումքային և պարենային ապրանքների գնանկման ներթափանցումն էր մեր տնտեսություն։ Այս մասին նախարարն ասել է  կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում։

«Այս տարի ակնհայտ էր, որ պետք է դա վերականգնվեր, որովհետև գնանկումային միջավայրից հետո, եթե աճում է նաև ներքին պահանջարկը, և կան դրական զարգացումներ, բնականաբար, այդ գները պետք է հետ գան»,- ասել է  Արամյանը՝ նշելով, որ մերի նման տնտեսության համար պատահական չէ, որ 4 % թիրախ է ընտրվել։

«4 % գնաճն այն գնաճն է, որն ընդհանուր տնտեսության մեջ ռեսուրսների վերաբաշխման համար ճիշտ հենքեր է ստեղծում, որպեսզի տնտեսական աճը չտուժի»,- ասել է Արամյանը։ 



loading...