Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոյինը՝ նվազել


Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոյինը՝ նվազել
Հուլիս 3 18:20 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 3-ին, կազմել է 480.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.10 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 546.50 դրամ (նվազել է 1.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 623.44 դրամ (նվազել է 0.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.11 դրամ (աճել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 254.47 դրամ, ոսկի՝ 19,193.61 դրամ, պլատին՝ 14,245.53 դրամ։

Հուլիսի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: