Ադրբեջանը լքում են ևս 2 արտասահմանյան ընկերություններ՝ երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով


Ադրբեջանը լքում են ևս 2 արտասահմանյան ընկերություններ՝ երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով
Հուլիս 3 11:45 2017

Ադրբեջանը շարունակում է կորցնել արտասահմանյան հեղինակավոր ընկերությունների տեղական ներկայացուցչությունները: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի հարկերի նախարարության հրապարակման համաձայն՝ այդ երկիրը լքելու որոշում են կայացրել Petrouell Kaspian LTD, Pazarlama Madençilik və Proje Müşavirlik Hizmetleri Sanayi ve Ticaret Limited ընկերությունների ադրբեջանական մասնաճյուղերը:

2016-ին և 2017-ի անցած ամիսների ընթացքում Ադրբեջանը լքել են տասնյակ արտասահմանյան ընկերություններ:

Արտասահմանյան ընկերությունների կողմից Ադրբեջանը լքելու հիմնական պատճառը խոր տնտեսական ճգնաժամն է: