«ՀԺ». Նոր հանելուկ ԱՎԾ-ից. աճել է եւ զբաղվածության, եւ գործազրկության մակարդակը


«ՀԺ». Նոր հանելուկ ԱՎԾ-ից. աճել է եւ զբաղվածության, եւ գործազրկության մակարդակը
Հուլիս 1 10:19 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական ցուցանիշները, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում տնտեսական իրավիճակի մասին մեր պաշտոնյաների լավատեսական հայտարարություններին:

Մինչեւ անցած տարվա 3-րդ եռամսյակ զբաղվածության մակարդակը որոշակի աճ է ցուցաբերել: Սակայն արդեն չորրորդ եռամսյակում եւ այս տարվա առաջին եռամսյակում զբաղվածության մակարդակը տպավորիչ անկում է գրանցել:

Թվային առումով պատկերն այսպիսին է: Եթե անցած տարվա առաջին եռամսյակում զբաղվածության մակարդակը կազմել է 48.4 տոկոս, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 47.7 տոկոս: Այսինքն՝ նվազել է 0.7 տոկոսով:

Գործազրկության մակարդակն այս տարվա առաջին եռամսյակում աճել է: Այս տարվա առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը, ըստ ԱՎԾ-ի, եղել է 19 տոկոս, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում 18.3 տոկոս:

Ներկայացվածը վերաբերում է առաջին եռամսյակին, կիսամյակային տվյալները Ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի ավելի ուշ: Բայց ակնհայտ է, որ գործազրկության աճը եւ զբաղվածության նվազումը չի տեղավորվում ներկայացված մակրոտնտեսական ցուցանիշների շրջանակներում: Ընդ որում, զբաղվածության մակարդակի նվազումը արձանագրվում է այն ժամանակահատվածով, երբ ՀՀ պետեկամուտների կոմիտեի խստացված վարչարարության արդյունքում ստվերային աշխատողների թվի զգալի կրճատում էր արձանագրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում