Թինա Քեյն ընտանիք է քանդե՞լ և որդի ունեցել 4 երեխաների հորի՞ց


Թինա Քեյն ընտանիք է քանդե՞լ և որդի ունեցել 4 երեխաների հորի՞ց
Հունիս 30 14:18 2017

Հիշեցում ArmDay.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Օրերս համացանցում ամենաքննարկվող թեման վերաբերում էր դերասանուհի Շուշաննա Թովմասյանին՝ մասնավորապես նրա՝ (ինչպես նյութի հեղինակն էր գրել) ընտանիք քանդելուն: Այդ աղմկհարույց թեման դերասանուհին այդպես էլ չմեկնաբանեց, փոխարենը խոսեց Վահե Սահյանը՝ նշելով, որ իր և Շուշաննայի սիրային հարաբերությունները սկսել էին իր ամուսնալուծությունից շատ ավելի ուշ:

Այս թեմայի շուրջ կրքերը դեռ չհանդարտված` պարզվում է, որ նոր աղմկահարույց պատմություն կիզակետում կարող է հայտնվել նաև Թինա Քեյը: Հիշեցնեմ, որ պարուհի, ակրոբատուհի, երգչուհի Թինա Քեյը վերջերս է երկրորդ անգամ մայրացել, սակայն ըստ տեղեկությունների՝ որդի է պարգևել ոչ թե իր ամուսնուն, ինչպես ինքն է նշում, այլ մեկ այլ ամուսնացած տղամարդու, ով 4 երեխաների հայր է: Նույն աղբյուրների պնդմամբ՝ Թինա Քեյն ընտանիք քանդելուց հետո տեղափոխվել է Մոսկվա: Թերևս իրադարձությունները մեկնաբանելու սիրահար լինելով՝ այս մեկը թողնում եմ առանց մեկնաբանության՝ հուսալով, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի և հստակություն կմտցնի այս ամենի մեջ: