Դռիկ Խչոյի ընդդիմությունը


Դռիկ Խչոյի ընդդիմությունը
Հունիս 29 23:56 2017

Նայում եմ, թե ինչպես տարբեր ընդդիմադիր քաղաքացիներ առիթը բաց չեն թողնում հարձակվելու Նիկոլի վրա ու ուզում եմ վերջապես բոլորիդ մի բան ասել։ Ախր, դուք միայն ընդդիմադիր չեք է, դուք նաև նվեր եք Սերժ Սրգսյանի համար։ Բանդիկով նվեր։ Ու Նիկոլը ստեղ կապ չունի։ Ձեր մի մասը, անգրագետ է, մյուս մասը հիստերիկ, մի մասը ադեկվատություն չունեցող ղժղժան, մյուսը՝ իբր շաատ, շատ, շատ դուխով ընդդիմադիր։ Երբ խոսում ես հետը, գրածները կարդում, թվուն ա հեսա ճղելու է իշխանությանը մեջտեղից։ Կան նաև տուշ տվող ֆեյքերը և արտերկրում բնակվող և Հայաստանի մասին բոլորից սրտացավ և բոլորից շատ իմացող գիգանտները։ Չէ, տիկնայք և պարոնայք , ես Ձեզ հարգում եմ մեծ հաշվով, սա ինձ նույնպես վերաբերվում է , մարդ նեք , իրավունք ունեք սխալվելու, ադեկվատ չլինելու և այլն , բայց Սերժը Ձեզ ,Ձեր գրառումները , ակցիաները , անհնազանդությունը փատտտած ունի, հասկանու՞մ եք։ Ու այնքան ժամանակ է փատտած ունենալու, քանի դեռ դուք ոգևորվածության զոհ եք դառնալու, քանի դեռ դուք առանց իմանալու ինչ է կատարվում մարդկանց պիտակավորելու եք ու վիրավորելու։ Սերժը կարիք չունի ձեզ հաղթելու և իր իշխանությանը բան չի սպառնում, քանի դեռ կարելի է մեզ մի երկու ժամով թողնել ասենք ֆբ-ում կամ հրապարակում , կամ Բաղրամյան պողոտայում միասին և հետևել, թե ինչպես ենք մենք իրար մորթում։
Չէ, ես եմ ընդդիմադիր, չէ դու չես՝ ես ավելի ընդդիմադիր եմ, չէ ես մենակ Զարուհուն եմ հավատում , արա ի՞նչ ես խոսում Լևոնից ճիշտը չկա, ընգեր Նիկոլին նկարել են ՀՀԿ ի հետ ժպտալուց … Ախպեր, բա, եթե Ծառուկյանը ընդդիմադիր չի բա ինչ ա՞։
Սասնածռերը մեր հերոսներն են, իրանք են , ուրիշ մարդ չկա, ով չի ընդունում Սերժի մարդն ա …
ու սենց անվերջ
Հաա.. Ու այս ամենի ընթացքում խոսելով բարձր գաղափարների մասին, մարդու իրավունքներից, երկրի ապագայից, բռնապետից ազատվելու ցանկությունից, պատրաստ եք ամենավատ բռնապետի մեթոդներով անհամաձայնին սպանել , վիրավորել, զրկել խոսքից, արտաքսել, ուտել։

Լսեք, ձեզ Սերժ Սարգսյանը չէ, դռռիկ Խչոն սկի իշխանությանը մոտ չէր թողնի ու լավ էլ կաներ։

Իսկ Նիկոլին
Հանգիստ թողեք , թե կարող եք արեք ավելին, ինքը մի մարդ է, ում կարելի է խոշորադիտակի տակ անընդհատ զննել ու զննել, քննադատել , մեղադրել, իսկ դուք շատ եք է , տարբեր եք, բոլորդ ճիշտ և շատ ազնիվ, անասելի շատ…
Ու հենց որոշեք, թե ով է ազնիվների ազնիվը, ով կհաղթի վիշապին և կպատռի սին հերոսի դիմակը եկեք խոսենք։

Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը: