Ծիրանի շուկայում գինը որոշում է շուկան. Իգնատի Առաքելյան


Ծիրանի շուկայում գինը որոշում է շուկան. Իգնատի Առաքելյան
Հունիս 29 14:20 2017

Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորվումը չի սառեցվել: Այս մասին, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, հավելելով, որ պրոցեսը բաժանված է երկու կիսամյակի, առաջին կիսամյակը արվել է, իսկ երկրորդի նախապայմանները փոփոխվել են, և սուբսիդիաները կտրամադրվեն նոր պայմաններով:Դրանք կլինեն ավելի մատչելի ու միտված գյուղատնտեսության զարգացմանը:

Ինչ վերաբերում է ծիրանի շուկայում նկատվող խնդիրներին, նախարարը կարծիք հայտնեց, որ այդ խնդիրները կապված են շուկայական հարաբերությունների հետ, քանի որ այսօր շուկան է որոշում գյուղմթերքի գինը. և որ գյուղնախարարությունը չի կարող կոորդինացնել գները:

Ինչ վերաբերում է այն խնդիրներին, որոնք կապված են շուկայում որևէ սուբյեկտի գերիշխող դիրքի հետ, ապա այդ խնդիրներով պետք է զբաղվի համապատասխան մարմինը` ՏՄՊՊՀ-ն: Իգնատի Առաքելյանը խոսեց գյուղատնտեսության մեջ ապահովագրության կարևորության մասին, ասելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր լուծել վնասների փոխհատուցումը, ուրիշ լուծում չկա: