Կարողա էս ձեր համար բեռնատար ա. 12 համարի երթուղայինի վարորդը՝ հաշմանդամին


Կարողա էս ձեր համար բեռնատար ա. 12 համարի երթուղայինի վարորդը՝ հաշմանդամին
Հունիս 29 12:41 2017

Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր աղջիկս թոռնիկիս հետ՝ հաշմանդամի սայլակով մոտեցել են 12 համարի երթուղու սկզբում կանգնած 1337 պետ համարանիշի կիսադատարկ երթուղայինին, բացել են դուռն ու չեն հասցրել բարձրանալ: Վարորդ կոչվածը դուռը բաց թողնելով քշել է ու գոռացել ,,Կարողա էս ձեր համար բեռնատար ա: ,, ՈՒզում եմ ասել այդ ԲԵՌ վարորդին, որ ոչ ոք ապահովագրված չէ հաշմանդամի սայլակին հայտնվելուց: ՈՒ թող որ այդ թուրք կենդանին իմանա,որ իր նման ոջիլները իրավունք չունեն ոտնահարելու հաշմանդամի ազատ տեղաշարժվելու իրավունքը»: