Հնդկաստանում չորքոտանի երեխա է ծնվել


Հնդկաստանում չորքոտանի երեխա է ծնվել
Հունվար 24 00:58 2017

Times Of India-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի Կառնատակա նահանգի Բելարի քաղաքում չորքոտանի երեխա է ծնվել։ Երեխայի ծնողները իրենց որդուն անվանում են «աստվածների նվեր» և ասում են, որ պատրաստ են խնամել նրան այնքան, որքան որ կպահանջվի։

Պտղի մուտացիայի պատճառներն անհայտ են։ Տղայի մայրն արդեն իսկ ունի երեքամյա առողջ որդի։ 23-ամյա Լալիտաման հայտնել է, որ սկզբում ցանկացել է նորածնին տանել տուն, սակայն բժիշկները նրան համոզել են երեխային տալ տեղի հիվանդանոցներից մեկին հավելյալ բուժզննման համար։

Կինն ասում է, որ իր ընտանիքն աղքատ է, և չունի բուժման միջոցներ։ Եվ այնուամենայնիվ, ներկա դրությամբ չորքոտանի տղային հետազոտում են բժիշկները։

Նրանք նշում են, որ երեխան գտնվում է կայուն վիճակում՝ հավելելով, որ նա իրենց հանդիպած ամենաբարդ դեպքերից է։