Հունիսի 28-ի աստղագուշակ


Հունիսի 28-ի աստղագուշակ
Հունիս 28 01:05 2017

Խոյ

Խոյերին օրը մղում է ծառայողական պարտականությունների ավելի ակտիվ կատարման, սակայն բացառված չէ, որ ցանկանաք ուժերը գործի դնել այլ ուղղությամբ: Առաջնայնությունը կարող է տրվել ակտուալ տնային հոգսերին կամ բուժման հետ կապված հարցերին: Այսօր հարմար պահ է բժշկի, դեղատուն, անասնաբուժական կլինիկա այցելելու համար: Կարող է օգնականների կարիք զգաք: Կարելի է հղկել գործիքների հետ վարվելու վարպետությունը:

Ցուլ

Ցուլերն այսօր հնարավորություն ունեն գործի մեջ ցուցադրելու իրենց կիրառական ունակությունները: Դա կարող է լինել հմտություն տեխնիկական, կենցաղային կամ գեղարվեստական, երեխաների դաստիարակության կամ կենդանիների վարժեցման ոլորտում: Բարենպաստ ազդեցություն կունենան ֆիտնեսը, պարերը, լողը, մերսումը: Գործնականությունը թույլ կտա համադրել գեղեցիկը և օգտակարը, հաջող գնումներ կատարել:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում ամենայն բծախնդրությամբ լուծել ընթացիկ խնդիրը, չխուսափել տնային, ծառայողական կամ այլ շարքային հոգսերից: Այն, ինչը սովորաբար չի մտնում ձեր հետաքրքրությունների ոլորտում, այսօր կարող է հիանալի ստացվել, հատկապես, եթե ձեզ ղեկավարում է կոնկրետ գործնական խթանը: Չարժե գլոբալ բարդ առաջադրանքներով զբաղվել, այլապես կարող եք հակառակ արդյունք ստանալ:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը գործելու տարածություն են տալիս և հաջող մարտավարություն են հուշում: Գերազանց օր է անհատական վարպետության ցուցադրման և զարգացման համար: Պրագմատիզմը և բծախնդրությունը չեն խանգարի իրագործել ձեր բնույթի այլ եզրերը, օրինակ՝ էսթետիկ ճաշակը: Չարժե ժամանակ կորցնել. կարելի է հասցնել մի շարք առաջադրանքներ լուծել: Բացառված չէ, որ դրանք փոխկապակցված լինեն:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս մտածել, թե ինչ օգուտ կարելի է քաղել ստեղծված իրավիճակից: Եթե մտքում շահեկան լուծում է ծագել, արժե այն միանգամից կյանքի կոչել: Միևնույն ժամանակ, ավելի լավ է չտարվել մասշտաբային երկարաժամկետ նախաձեռնություններով: Այս կամ այն գործնական հնարքների, ինչպես նաև դեղորայքի և քիմիական նյութերի կիրառման մեջ խորհուրդ է տրվում պահպանել չափը:

Կույս

Այսօր Կույսերը կարող են իրենց որակները լավագույն կողմից դրսևորել: Բացի գործնականությունից և ըմբռնողականությունից՝ շատերը կառանձնանան հմայքով, պերճախոսությամբ, ճարպկությամբ, նախաձեռողականությամբ, ֆիզիկական կամ հոգեբանական ճկունությամբ: Օգտակար և գրավիչ որակները թույլ կտան հաջողության հասնել ձեր ընտրած ցանկացած ուղղության մեջ՝ ստանալով ոչ միայն օգուտ, այլև հաճույք:

Կշեռք

Կշեռքներին աստղերը խորհուրդ են տալիս շրջանցիկ մարտավարություն ընտրել: Բացահայտ համարձակ գործողությունները և լայն ժեստերը կարող են անհնար լինել, աննկատ մնալ կամ չտալ սպասվող արդյունքը: Կարելի է զբաղվել մանրուքների ներդաշնակեցմամբ, թիկունքի ամրապնդմամբ, տվյալների հավաքմամբ, օգնականների կամ վարձու աշխատողների որոնմամբ: Եթե առաջադրանքի կատարումը կախված է ինքնազգացողությունից, արժե ուշադիր լինել առողջությանը:

Կարիճ

Կարիճները հնարավորություն ունեն ապագայի համար մի քանի կոնկրետ քայլ կատարելու: Լավ պահ է զրոյից սկսելու համար, հատկապես, եթե պատրաստ եք մանրակրկիտ գլուխ հանել նրբություններից, ոսկերչի պես մշակել յուրաքանչյուր դետալ: Հանգամանքներն ամեն կերպ կնպաստեն ձեր գաղափարների և նախաձեռնությունների առաջխաղացմանը. ժամանակին կստացվի տեղեկատվությունը, կգտնվեն կողմնակիցներ:

Աղեղնավոր

Աղեղնավորներին այսօրվա հանգամանքները խնդիրները վերացնելու հաջող եղանակ կամ նպատակին հասնելու հարմար ուղի կհուշեն, կօգնեն անհրաժեշտ մարդկանց հետ շփման մեջ ճիշտ տոն ընտրել: Շրջապատի հետ փոխըմբռնման կհաջողվի ավելի շուտ հասնել, եթե շփումը հնարավորինս առարկայական լինի՝ ուղղված կրիտիկական թերությունների վերացմանը կամ բարդ փորձի անցկացմանը: Ինչ-որ բան անելուց առաջ արժե հստակ ըմբռնել առաջադրանքը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը հուշում են, որ այսօր համագործակցության համար գերազանց օր է, սակայն՝ միայն սահմանափակ մասշտաբով: Գործողությունների դաշտն ընդլայնելու փորձը հղի է բարդություններով, որոնցից տվյալ պահին կարող եք գլուխ չհանել: Օրը հարմար է համատեղ ակցիաների, առարկայական բանավեճերի և խորհրդատվությունների, կոնկրետ առիթներով գործնական հանդիպումների համար:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ է տրվում առաջնայնությունը տալ բարդ առաջադրանքներին: Օրը լավ է ռիսկային նուրբ աշխատանքի համար: Կարելի է շատ արագ գործում ճանաչել աշխատակիցներին, օգնականներին, պաշտոնի հավակնորդներին, օպերատիվ կերպով փորձարկել գործիքները, սարքերը, հատուկ սարքավորումները, խորամուխ լինել բուժական գործընթացի, պարապմունքի, վարժեցման նրբություններին:

Ձկներ

Ձկներն այսօր կարիք ունեն գործընկերոջ, լսարանի կամ օգնության, արձագանքի, խորհրդատվության: Լավ կլինի զբաղվել համագործակցությանն ուղղված, այլոց հետաքրքրությունների հետ կապված գործունեությամբ: Ավելորդ անհատապաշտությունը և սեփական տաղանդներին ապավինումը կարող է պակասեցնել ձեր հնարավորությունները, փակել ուղիների մի մասը: Հարմար պահ է հարաբերությունների պարզման և ներդաշնակեցման համար: