Երևանում գիշերային թիթեռնիկները շեղել են մոտոցիկլավարի ուշադրությունը՝ դառնալով վթարի պատճառ. shamshyan.com


Երևանում գիշերային թիթեռնիկները շեղել են մոտոցիկլավարի ուշադրությունը՝ դառնալով վթարի պատճառ. shamshyan.com
Հունիս 28 00:48 2017

Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում մոտոցիկլետը բախվել է Mercedes մակնիշի 35 AT 146 համարանիշի ավտոմեքենային և կողաշրջվել։

Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան։

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պատճառը եղել է այն, որ մոտոցիկլավարն առաջ ընթանալիս լսել է ինչ-որ աղջիկների ձայներ, ովքեր գոռացել են. «Մռութ մոտոցիկլավարը, մռութ մոտոցիկլավարը» և, հավանաբար, վարողը մտածել է, թե գիշերային թիթեռնիկներն իրեն են կանչում, շեղվել է ու բախվել Mercedes-ին: