Շատ պարզ մեթոդ՝ սպիտակ հագուստից դեղին հետքերը վերացնելու համար


Շատ պարզ մեթոդ՝ սպիտակ հագուստից դեղին հետքերը վերացնելու համար
Հունիս 28 00:22 2017

Եթե Ձեր սիրելի սպիտակ հագուստի վրա դեղին հետքեր են հայտնվել, որոնք հիմնականում քրտնելու արդյունքում են առաջանում, մի շտապեք դեն նետել կամ ամառանոց ուղարկել այդ հագուստը:
Ներկայացնում ենք շատ պարզ մեթոդ, որն անսպասելի արդյունավետ է լինում այս դեպքերում:
Բաղադրիչները կգտնվեն ցանկացած տնային տնտեսուհու խոհանոցում:
Հարկավոր է.
1 թ.գ. ամանները լվանալու հեղուկ
3-4 թ.գ. ջրածնի պերօքսիդ
2 ճ.գ կերակրի սոդա
Խառնեք բոլոր բաղադրիչները, որպեսզի ատամի մածուկի խտության մասսա դառնա, այնուհետև քսեք այն հագուստի այն հատվածներին, որոնք դեղնել են:
Ձեզ միայն մնում է զարմանալ, թե ինչ արագությամբ են վերանում դեղին հետքերը: