Բնավորության գծերն` ըստ ծննդյան շաբաթվա օրերի


Բնավորության գծերն` ըստ ծննդյան շաբաթվա օրերի
Հունիս 28 00:05 2017

Երկուշաբթի
Լուսինը ձեզ ուժեղ ինտուիցայով, հարուստ ներաշխարհով, երևակայությամբ և զգայունությամբ է օժտել: Լավ հիշողությունն ու հեշտությամբ իրերն ընկալելու ունակությունը թույլ են տալիս զարգացնել ստեղծագործական ունակությունները: Դուք միշտ ներդաշնակության եք ձգտում և գիտեք ինչպես շփվել մարդկանց հետ: Լուսնի բացասական ազդեցությունը հանգեցնում է վտանգների դեմ վառ արտահայտված զգայունության և վախերի:


Երեքշաբթի
Մարս մոլորակը ձեզ ուժով, համարձակությամբ, բուռն խառնվածքով, ակտիվությամբ և դիտողականությամբ օժտել: Դուք անկրկնելիորեն խելացի եք և ճկուն: Հաճախ եք վարակվում նոր գաղափարներով և գործում եք շշմեցուցիչ էներգիայով: Փորձեք այնպես անել, որպեսզի ձեր վստահությունը ինքնավստահության չվերածվի:


Չորեքշաբթի
Մարդկանց հետ շփման գործընթացում մեծ ազդեցություն ունի Մերկուրի մոլորակը: Այն գերզարգացած ինտելեկտուալ ակտիվություն է փոխանցում և ամենատարբեր իրավիճակներում հարմարվելու հազվադեպ հանդիպող ունակություն: Դուք կարող եք հաջող գործունեություն ծավալել առևտրի ոլորտում: Մերկուրիի վատ ազդեցությունը պայմանավորված է ձեր խորամանկությամբ և մակերեսայնությամբ:


Հինգշաբթի
Յուպիտերի շնորհիվ օժտված եք մեղմ բնավորությամբ, ազնիվ և բաց անձնավորություն եք: Կյանքում ձեր հաջողություններն ու շրջապատում մարդկանց հետ շփումը բնածին լավատեսության և լավ զարգացած ինտուիցիայի արդյունք են հանդիսանում: Վատ գիծը ծայրահեղությունների մեջ ընկնելու ունակությունն է: Իսկ դա արտահայտվում է շատակերությամբ, ինքնահավանությամբ, շատախոսությամբ և չարդարացված ռիսկերի դիմելով:


Ուրբաթ
Վեներան իր խնամակալության ներքո գտնվողներին հիասքանչության սիրահարներ է դարձնում և օժտում ստեղծագործական ունակություններով, նրբազգացությամբ, կոկետությամբ և զգացմունքայնությամբ: Նրանք հաճախ են իրենց լավ ճաշակն ու անհատականությունն արտահայտում: Բացասական հատկություններն են փառամոլությունը, ալարկոտությունը և երբեմն անգամ անբարոյականությունը:


Շաբաթ
Սատուրնի ազդեցությունը հանգեցնում է նրան, որ դուք ձեր մտքերում և վարքագծով առաջնորդվում եք բացառապես ռեալիզմով, պատասխանատվության զգացումով, հավատարմությամբ և համբերատարությամբ: Կյանքում շատ ավելիին եք ձգտում, սակայն նախևառաջ սիրում եք ձեր պարտականություններն իրականացնել: Ձեր առջև դրված նպատակին հասնելու համար տարբերվում եք համբերատարությամբ: Բացասական հատկություններից են հոռետեսության հակվածությունը, կասկածամտությունը և սառնությունը:


Կիրակի
Ձեր մոլորակն արեգակն է: Այն ձեզ անսպառ լավատեսությամբ է օժտում, անձնական արժանապատվության զգացումով, ուժեղ կամքով և ամեն ինչում առաջնորդի դեր ստանձնելու ունակություն է ձևավորում: Դուք հարստության և բարձր դիրքի եք ձգտում: Մշտապես գործելու պատրաստակամությունը կապված է ձեր իսկ ճակատագիրը ղեկավարելու ցանկությամբ: Ձեզ բեմ է հարկավոր, որի վրա վրա դուք կփայլեք: Պայքարեք ձեր էգոիզմի դեմ, որը կարող է շրջապատի անձանց հետ բախումների հանգեցնել:



loading...