Ֆրանսիայում ձերբակալել են «Բավարիայի» կիսապաշտպան Քինգսլի Կոմանին


Ֆրանսիայում ձերբակալել են «Բավարիայի» կիսապաշտպան Քինգսլի Կոմանին
Հունիս 27 23:26 2017

«Բավարիայի» կիսապաշտպան Քինգսլի Կոմանը ձերբակալվել է Ֆրանսիայում: Տեղի իրավապահ մարմինները ֆուտբոլիստին կասկածել են նախկին ընկերուհու հանդեպ ընտանեկան բռնության մեջ: Կոմանը ընկերուհու հետ վերջին շաբաթվա ընթացքում հանդիպել է երկու անգամ, և երկու անգամ էլ նրանք վիճաբանել են փողային հարցերի շուրջ: Հունիսի 26-ին աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտարարություն գրել: Կոմանը ձերբակալվել է, սակայն մի քանի ժամ անց ազտ է արձակվել: Կոմանի գործողությունների վերաբերյալ դատը կկայանա սեպտեմբերին: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ ոչ իրավաչափ գործողություններ է կատարել: