Ինչպե՞ս ազատվել դեմքի մաշկի սև կետիկներից


Ինչպե՞ս ազատվել դեմքի մաշկի սև կետիկներից
Հունիս 27 23:18 2017

Սև կետիկներ դեմքի մաշկին կարող են հայտնվել ամեն տարիքում' սկսած հասունացման շրջանից: Դրանց հայտնվելը նշան է, որ անհապաղ խնամքի կարիք կա: Սև կետիկները կարելի է սեղմելու միջոցով հեռացնել, բայց միայն խստացված հիգիենա պահելու դեպքում:

Հաճախ մտածում եք, բայց ինչու հենց Ձեր դեմքին: Դրանց հայտնվելը պայմանավորված մի քանի պատճառներով:
Սև կետիկներ առաջանում են, երբ մաշկն անխնամ ու կեղտոտ է պահվում, երբ այն յուղոտ է կամ Ձեզ մոտ հորմոնալ խանգարում է սկսվել:

Առաջարկում ենք մի քանի օգտակար խորհուրդ ' միշտ գրավիչ ու առողջ լինելու համար:

Դեմքի սև կետիկներից խուսափելու համար անհրաժեշտ է առաջին հերթին դեմքը օրը երկու անգամ լվալ, օգտագործել լոսյոն կամ փափկեցնող միջոցներ: Կետիկնեի հատվածում օգտագործեք փրփուրներ, փափկացնող միջոցներ, որոնք դեմքը կպաշտպանեն չորացումից: Ժամանակ առ ժամանակ դեմքը լվացեք սկրաբով: Սկրաբով պրոցեդուրան նախատեսված է 1-2 անգամ ամսական՝ չոր մաշկ ունեցող մարդկանց համար, շաբաթական 1 անգամ՝ նորմալ և 2-3 անգամ՝ յուղոտ ու շուտ կեղտոտվող մաշկ ունեցողների համար: Նայած թե ինչ աստիճանի է հասնում Ձեր մաշկի կեղտոտվածությունը, առավոտյան կարող եք բավարարվել լվացվելով և փափկեցնող միջոցներով:

Սև կետիկներից կարելի է ազատվել նաև մեխանիկական մաքրումով տնային պայմաններում: Սեղմում եք այդ հատվածը, եւ յուղային զանգվածը դուրս է գալիս: Բայց մի մոռացեք, որ որքան էլ դյուրին թվա այս գործընթացը, այն մեծ ուշադրություն է պահանջում: Ուժեղ սեղմելու դեպքում Դուք վնասում եք մաշկը, որտեղ երկար ժամանակ մնում են Ձեր եղունգների հետքերը: Վերջում մի մոռացեք մերսել սառույցով, որ կարմրածություն չմնա:

Օգտակար են նաև դիմակները: Ահա բավական հեշտ, բայց արդյունավետ մի դիմակ: Փորձեք ու զգացեք տարբերությունը:

Վերցնում եք 1 ձու, առանձնացնում սպիտակուցը, հարում, ավելացնում 2 թեյի գտալ շաքարավազ և շարունակում հարելը, միչև ստացվի փրփուր: Ստացված զանգվածը բաժանում ենք 2 մասի: Մի մասը քսում ենք դեմքի կետիկավոր հատվածում ու սպասում 10-15 րոպե: Երկրորդ մասը քսում եք անմիջապես չորացած դիմակի վրա (քանի դեռ սպիտակուցի փրփուրը չի «նստել»): Հետո լվանալ սառը ջրով, քսել սնուցող կրեմ: Կարելի է դիմակը օգտագործել շաբաթական 1-2 անգամ: