Ոտքեր չունեցող թաիլանդուհին $29 000 ամսական աշխատավարձով աշխատանք է ստացել


Ոտքեր չունեցող թաիլանդուհին $29 000 ամսական աշխատավարձով աշխատանք է ստացել
Հունիս 27 22:55 2017

Թաիլանդի բնակչուհին, որը կորցրել է երկու ոտքը պատանի տարիքում, հաղթել է «երկրի լավագույն աշխատանքի» մրցույթում:

Ինչպես գրում է BBC-ն, Բանգկոկում գործող Համաշխարհային բժշկական կենտրոնի որոշմամբ վեցամսյա պայմանագիրը կնքվել է Նիթչարի Պենեակչանասակի հետ, ով գործարքի համաձայն ամսական 1 մլն բատ (29 000 դոլար) կստանա:

Բարձր վարձատրվող աշխատանքի համար մրցույթին ավելի քան 800 մարդ է մասնակցել, սակայն հիվանդանոցի ղեկավարությունը հենց 21-ամյա Նիթչարիին է ընտրել, որի անունը հայտարարվել է հեռուստաշոուի ժամանակ:

Նրա պաշտոնը պաշտոնապես կոչվում է «երջանկության դիտորդ»: Նրա պարտականությունների մեջ է մտնում հիվանդներին հետևելը, նրանց հետ շփվելն ու անհանգստացնող հարցերը պարզելը: Նա նաև պետք է ոգևորող պատմություններ գրի Facebook-ում: