Չինաստանում տարեց կինը մետաղադրամներ է նետել ինքնաթիռի շարժիչի մեջ, ինչի հետևանքով ինքնաթիռը թռիչք չի իրականացրել


Չինաստանում տարեց կինը մետաղադրամներ է նետել ինքնաթիռի շարժիչի մեջ, ինչի հետևանքով ինքնաթիռը թռիչք չի իրականացրել
Հունիս 27 22:40 2017

Չինաստանում ինքնաթիռը թռիչք չի կատարել, քանի որ մի տարեց կին 9 հատ մետաղադրամ է նետել շարժիչի մեջ: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինքնուրույն շարժվել չկարողացող կինը մետաղադրամները նետել է ի նշան հաջողության: Շանհայից Գուանչժոու ուղևորվող ինքնաթիռը թռիչքն իրականացրել է 5 ու կես ժամ անց: Ինքնաթիռում եղել է 150 ուղևոր: