Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց


Ինչպե՞ս տարբերել կիրքը սիրուց
Հունիս 27 21:54 2017

Դժվար թե մարդկային զգացմունքների զինանոցում գտնվեն ավելի ուժեղ ու վառ զգացողություններ, քան սերն ու կիրքն են: Նրանք միշտ միասին են, ու երբեմն շատ դժվար է հասկանալ՝ զգացածդ սեր է, թե կիրք:
Բացատրական բառարաններում կիրքը մեկնաբանվում է որպես «մարդկային ուժեղ ցանկություն ինչ-որ բանի նկատմամբ, երբեմն նաև բնազդային զգացում»:

Կրքի պահին երակներում կարծես երջանկության, վախի, անհանգստության կոկտեյլ է: Կոկտեյլի մեջ երբեմն այնքան շատ բաղադրիչներ են լինում, որ դժվար է գուշակել, թե ինչ համ եք զգում: Այնպես էլ կրքի մեջ. բոլոր զգացողությունները խառնվում են իրար, երբեմն էլ կիրքը խառնում եք սիրո հետ:
Նոր ու անբացատրելի ուժեղ ցանկություն է առաջանում, ասենք՝ նկարելու, առավոտյան վազելու, կենդանիներ կերակրելու և այլն:
Մեծ ցանկություն եք ունենում Ձեր կրքի առարկային շատ մոտ լինելու: Երբեմն այդ ցանկությունը դառնում է կպչունություն:

Հոգեբանները նշում են, որ կրքի հիմքը ֆիզիոլոգիական գրգռվածությունն է: Չէ որ կիրքն է ծնում բուռն սեռական կյանք, և վերջապես, սեքսը կրքի ամենաուժեղ դրսևորումն է: Իսկ մյուս՝ ավելի «մեղմ» դրսևորումն անընդհատ «կպչուն» լինելն է զուգընկերոջը հաղորդագրությունների, զանգերի, սոցցանցերի միջոցով:

Կրքի ժամանակ օրգանիզմում առաջանում է էյֆորիա, բարձրանում է սերոտոնին և դոֆամին հորմոնների մակարդակը:

Իսկ ինչպես տարբերակել կիրքը սիրուց: Շատ հեշտ:
Եթե այն զգացմունքը, որ Դուք եք զգում, սեր է, ապա խելամտորեն և հարգանքով եք վերաբերվում Ձեր ընկերոջը: Նրա հետաքրքրություններն ու ցանկությունները Ձերինից ոչ պակաս կարևոր են: Եվ այս ամենը Ձեր գործողությունների և խոսքերի մեջ հետք է թողնում: Դուք Ձեր ազատ ժամանակը տրամադրում եք սիրելիին, նրա հետ անցկացնում ողջ օրը: Եթե նույնիսկ ինչ-որ հարցում Դուք համամիտ չեք նրա հետ, ապա փորձում եք գալ ընդհանուր հայտարարի: Այսպիսի հարաբերությունները երկար են ապրում, նույնիսկ մինչև կյանքի վերջ: Այս ամենը հնարավոր է լինում, որովհետև Ձեզ հետ լինում է սիրո արբանյակը:

Կիրքն իրեն լրիվ այլ կերպ է պահում: Սիրո նման կիրքն էլ է ազդում մարդու պահվածքի վրա: Սակայն, եթե սիրո ժամանակ առաջին հորիզոնականում սիրելիի զգացմունքներն ու ցանկություններն են, ապա այս դեպքում առաջ է մղվում սեփական «ես»-ը: Ամեն ինչ անում եք սեփական ցանկությունները բավարարելու համար:

Եթե սիրում եք, ապա զգում եք նաև կիրք, իսկ ահա կրքի դեպքում սերն ընդհանրապես պարտադիր չէ:

 



loading...