Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին


Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Հունիս 27 21:35 2017

Ուշադրություն Հունիսի 28-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 3-4 աստիճանով: Հանրապետության տարածքում` Հունիսի 28-30-ը հատկապես հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա:

Երևան քաղաքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: