Որպեսզի տղամարդու զգացմունքները չսառչեն…


Որպեսզի տղամարդու զգացմունքները չսառչեն…
Հունվար 24 04:38 2017

Հարաբերությունները, որոնք նոր-նոր են սկսվում, ենթարկվում են ամենատարբեր աստիճանի տատանումների: Պատճառները տարբեր են լինում, սակայն ամենից հաճախ զգացմունքների հետզհետե սառչելն ու վերանալն է առիթ դառնում: Որպեսզի թույլ չտաք, որ Ձեր տղամարդու զգացմունքները սառչեն, հետևեք մի քանի խորհուրդների:
Եթե դուք սիրահարվել եք, պետք չէ անմիջապես տղամարդուն պարուրել Ձեր հոգատարությամբ և սիրով: Անկեղծությունը լավ է, բայց չափավորությունը նույնպես վատ չէ: Ամեն ինչ կլինի, միայն թե համբերեք մի փոքր:


Ոչ մի դեպքում, անգամ կատակով մի խոսեք հարսանիքի, երեխաների մասին: Այս խոսակցություններն անպայման կլինեն ձեզ մոտ, բայց իհարկե ոչ հարաբերությունների սկզբում: Այդպիսի պահվածքը առաջին հերթին վախեցնում է տղամարդուն:
Ավելի երկար պահեք Ձեր առեղծվածային կերպարը: Պարտադիր չէ անմիջապես ծանոթացնել նրան Ձեր բոլոր ընկերների, կոլեգաների, ծնողների, հարազատների հետ:

Սկզբում ճանաչեք միմյանց, հետո արդեն ձեզ շրջապատողներին: Միանգամից մի պատմեք նաև Ձեր բոլոր ունակությունների, թերությունների մասին: Հետզհետե ամեն ինչ կբացահայտվի և ամեն անգամ նորովի հետաքրիր կլինեք Ձեր ընկերոջ համար:


Հիշեք Ձեր անձնական տարածքի մասին: Մենք բոլորս էլ սիրահարվել ենք, գլուխներս կորցրել , բայց մի քանի բաների մասին չարժի մոռանալ ամեն դեպքում: Եթե Ձեր ընկերուհին օգնություն է խնդրում Ձեզնից, իսկ Ձեր ընկերը հրավիրում է Ձեզ կինո, ընտրությունը լավ կանեք պահել ընկերուհու կողմը: Այդպես դուք հաստատ չեք կորցնի ձեր զուգընկերոջը և վստահորեն չեք վիրավորի կամ կորցնի ընկերուհուն:


Միշտ եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Պետք չէ անցնել Ձեր սկզբունքների վրայով, միայն որպեսզի դուր գաք նրան: Նրա ուշադրությունը կարող եք գրավել Ձեր բնական պահվածքով, և հաստատ դա ավելի երկար կտևի, քան երբ Դուք ձևացնեք: Եթե Դուք նրա սրտով չեք, ապա ինչպես էլ վարվեք, միևնույն է, նա Ձերը չի լինելու: Միշտ մնացեք իսկական լեդի և հավատացեք, որ իսկական տղամարդը երկար սպասել չի տա:
Աղբյուր` LADYNEWS.am