Մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը


Մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը
Հունիս 27 18:00 2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը:

Նախարարությունից հայտնում են, որ հունիսի 26-ից ծիրանի մթերումներ է սկսել իրականացնել «Աբրիկոն» ՍՊԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզի Արալեզի գինու գործարանի մթերման կետում:

Հունիսի 28-ից ծիրանի մթերումները կսկսեն «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23 հասցեում եւ «Արարատի սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն` ք. Երեւան, Շարուրի 37 հասցեում:

Հունիսի 29-ից ծիրանի մթերումներ կիրականացնի նաեւ «Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում, իսկ հուլիսի 1-ից՝ «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն՝ Երեւան, Աշտարակի խճուղի 2 ա հասցեում: