2018-ի հունվարի 1-ից տնտեսվարողները կունենան արտոնյալ առեւտրի եւս մեկ հնարավորություն. վարչապետ


2018-ի հունվարի 1-ից տնտեսվարողները կունենան արտոնյալ առեւտրի եւս մեկ հնարավորություն. վարչապետ
Հունիս 27 16:06 2017

2018 թ. հունվարի 1-ից տնտեսվարողները կունենան արտոնյալ առեւտրի եւս մեկ հնարավորություն․ Հայաստանը կմիանա Եվրոպական «Ռեքս» (Registered Exporter System- REX) համակարգին։ Այս մասին Facebook-ի իր ջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Արդյունքում՝ «Արտադրված է Հայաստանում» պիտակով սնունդ, խմիչք, ձկնամթերք, տեքստիլ ու լեռնամետալուրգիական ապրանք Եվրոպա արտահանելու համար կարիք չի լինի ներկայացնել ծագման սերտիֆիկատ»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Նշենք, որ 2016-ին Հայաստանից Եվրամիություն է արտահանվել 342 միլիոն եվրոյի ապրանք, որից 128 մլն-ը՝ GSP+ համակարգով: