Գամբիայի նախագահի պաշտոնից Յայա Ջամեի հեռանալուց հետո պետբյուջեից անհետացել է ավելի քան 11 միլիոն դոլար


Գամբիայի նախագահի պաշտոնից Յայա Ջամեի հեռանալուց հետո պետբյուջեից անհետացել է ավելի քան 11 միլիոն դոլար
Հունվար 24 00:14 2017

BBC-ի փոխանցմամբ՝ Գամբիայի նախագահի պաշտոնից Յայա Ջամեի հեռանալուց հետո պետբյուջեից անհետացել է ավելի քան 11 միլիոն դոլար։

Այդ մասին հայտարարել է Գամբիայի նոր նախագահ Ադամ Բառոուի խորհրդական Մաի Ահմադ Ֆաթին։ Խորհրդականը հայտարարել է, որ փորձագետները ներկայումս փորձում են գնահատել կորստի մասշտաբները։

Ընդգծվում է, որ ներկայացուցչական դասի ավտոմեքենաներն ու այլ գույք բեռնվել են ինքնաթիռի մեջ, որով Ջամեն մեկնել է Հասարակածային Գվինեա։ Երկրից դուրս բերված ողջ գույքի չափը դեռ հայտնի չէ։

Նախկին նախագահը դեռ չի մեկնաբանել տվյալ հայտարարությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջամեն երկիրը լքել է ինքնաթիռով։



loading...