Չինաստանի «թզուկների գյուղի» չբացահայտված առեղծվածը


Չինաստանի «թզուկների գյուղի» չբացահայտված առեղծվածը
Հունվար 24 00:08 2017

Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում գտնվող հեռավոր Յանգսի գյուղը տասնամյակներ շարունակ զարմացրել է գիտնականներին:
Գյուղի բնակչության 40 տոկոսը մի քանի գլուխ կարճ է միջին հասակ ունեցող անձանցից: Գյուղի 80 բնակչից 36-ը թզուկ է, որոնցից ամենաբարձրահասակը 116 սմ հասակ ունի, իսկ կարճահասակը՝ 62.5 սմ: Սա չափազանց բարձր ցուցանիշ է պատահականություն համարելու համար, սակայն որևէ մեկին դեռևս չի հաջողվել բացատրել այդ երևույթը:
«Թզուկների գյուղ» անվանումն ստացած բնակավայրի ամենատարեց բնակիչների պատմելով՝ իրենց կյանքի բնականոն հունը խանգարվել է մոտ 60 տարի առաջ, երբ գյուղում տարօրինակ հիվանդություն բռնկվեց, որով տառապում էին հիմնականում 5-7 տարեկան երեխաները: Հիվանդ երեխաների աճը անհասկանալի կերպով կանգնում էր, և նրանց հասակը մնում էր նույնը այդ պահից սկսած: Բացի այդ՝ նրանցից ոմանք որոշ հաշմանդամություն էին ձեռք բերում:
Գիտնականներն ու փորձագետները բազմիցս այցելել են Յանգսի գյուղը, ուսումնասիրել հողը, ջուրը, հացահատիկը և հիվանդությամբ տառապող անձանց, սակայն չեն կարողացել պարզել հիվանդության առաջացման պատճառը: