Մոսկվայում հայ գործարարի են գնդակահարել


Մոսկվայում հայ գործարարի են գնդակահարել
Հունիս 27 12:34 2017

Մոսկվայում գրասենյակի հարեւանությամբ գնդակահարել են 57-ամյա գործարար Վաչիկ Աբգարյանին: Այս մասին հաղորդում է Mash-ը:

Գնդակը գործարարի կրծքին է դիպել: Նրան հիվանդանոց են տեղափոխել, բժիշկները տղամարդու կլինիկական մահն են արձանագրել:

57-ամյա Վաչիկ Աբգարյանը ղեկավարում էր Մոսկվայի «Կապ-ստրոյ» շինարարական ընկերությունը: