Ով, ինչքան փող է ծախսել


Ով, ինչքան փող է ծախսել
Հունիս 27 10:42 2017

ՀՀ ԱԺ Ֆինանսատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում շարունակվում է քննարկվել նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականը: 2016 թվականին եկամուտների կառուցվածքում որոշակի փոփոխություն է տեղի ունեցել` հարկային եկամուտների տեսակարար կշիռը մեծացել է. խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: «2016 թվականի արդյունքներով հարկային եկամուտների տեսակարար կշիռը կազմել է 92 տոկոս: Հարկերի և տուրքերի մասով բյուջեն համալրվել է 1 տրիլիոն 80 մլրդ դրամի չափով, որը ՀՆԱ-ի 21.3 տոկոսն է կազմում`նախատեսված 20.7 տոկոսի փոխարեն», – նշեց նա: 

Ըստ Ջանջուղազյանի՝ հարկային երկամուտների հիմնական մասը կազմել է ԱԱՀ ուղղութամբ դրամական մուտքը`391 մլրդ դրամ, որը կազմում է հարկային եկամուտների 36.2 տոկոսը: «Հաջորդն իր մեծությամբ եկամտային հարկի բյուջեն է, որը 332.7 մլդ դրամի մուտք է արձանագրվել 30.8 տոկոսը: Իր նշանակալիությամբ հաջորդը շահութահարկն է, որի մուտքը 127.2 մլրդ դրամ է կազմել կամ 11.8 տոկոս», – ասաց Ա. Ջանջուղազյանը:
Նա նշեց, որ հարկերն ավելի են եղել, քան ծրագրավորված է եղել, հարկային եկամուտների հիմնական մասը համալրվել է ավելացրած արժեքի հարկով:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն անցած տարում 50.5 միլիարդ դրամ է ծախսել, ՏՄՊՊՀ-ը՝ 332 միլիոն դրամ, Կադաստրի պետական կոմիտեն՝ 3.4 միլիարդ դրամ, Ջրային տնտեսության պետական կոմիտեբ՝ 33.2 միլիարդ դրամ: