Samsung-ը վարդագույն Galaxy S8 Plus է թողարկել


Samsung-ը վարդագույն Galaxy S8 Plus է թողարկել
Հունիս 26 23:48 2017

Samsung ընկերությունը վարդագույն Galaxy S8 Plus սմարթֆոն է թողարկել. գույնից բացի նորույթը ոչ մի բանով չի տարբերվում այս մոդելի մյուս սմարթֆոններից, որոնք թողարկվել են մի քանի ամիս առաջ:


Android Headlines-ի հաղորդմամբ՝ սմարթֆոնի գինը կկազմի 920 ԱՄՆ դոլար, իսկ նախնական պատվերներ հնարավոր կլինի անել հունիսի 30-ից:


Նշվում է, որ վարդագույն Galaxy S8 Plus-ը ստացել է 6,2 դյույմանոց համարյա առանց շրջանակի Infinity Display տեսակի դիսփլեյ, ինչպես նաև մատնահետքերի սկաներ, որը տեղադրված է հետնամասին՝ տեսախցիկի մոտ: Դրանից բացի, նորույթը հագեցած է Exynos 8895 պրոցեսորով և 3500 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով: