Ֆրանսիան ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. Մամեդյարով


Ֆրանսիան ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. Մամեդյարով
Հունվար 23 23:38 2017

Ֆրանսիական La lettre Diplomatique պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ֆրանսիայի ու Ադրբեջանի միջև համագործակցությունը բազմակողմ է և ընդգրկում է բազում ոլորտներ։

Նրա խոսքերով՝ երկու երկրների միջև քաղաքական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը հավելյալ հնարավորություններ է ստեղծում երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման վրա.

«Ադրբեջանում գործում է ավելի քան 50 ֆրանսիական ընկերություն, և նրանց գործունեությունը ծառայում է երկրի տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»։