5 բնական միջոց՝ բերանի շուրջ առաջացած կնճիռները վերացնելու համար


5 բնական միջոց՝ բերանի շուրջ առաջացած կնճիռները վերացնելու համար
Հունիս 26 22:05 2017

30 տարեկանից հետո կանայք սկսում են բերանի շուրջ կնճիռներ նկատել։ Արևի ճառագայթները, մաշկի տեսակը, ինչպես նաև գենետիկ նախատրամադրվածությունը բերանի շուրջ կնճիռների առաջացման հիմնական պատճառներն են։

Ժամանակի ընթացքում մաշկը դառնում է պակաս էլաստիկ, չոր և բարակ։ Կնճիռներն առավել վաղ սկսում են առաջանալ չոր մաշկի դեպքում, քանի որ այն պարունակում է քիչ քանակությամբ յուղեր։ Այնպես որ, եթե հասունացման տարիքում յուղոտ մաշկի պատճառով ունեցել եք ակնեի խնդիր, ապա այն մեծ տարիքում կարող է դրական լինել, քանի որ կկարողանաք խուսափել կնճիռներից։

Ներկայացնում ենք 5 բնական միջոց, որոնք նպաստում են կնճիռների նվազեցմանը և վերացմանը։

1․ Շատ ջուր խմել

Եթե ցանկանում եք նվազեցնել կնճիռները, ապա մարմինը պետք է մշտապես հիդրատացված լինի։ Մարմնին պետք է ապահովեք ջրով, և հիշեք, որ մաշկին ևս անհրաժեշտ է ջուր։

2․Ալոեի գել՝ մաշկը հիդրատացնելու համար
Բերանի շուրջ կնճիռները կարելի է նվազեցնել այս բնական բույսով։ Ալոեն հզոր բույս է, որը մաշկին էլաստիկություն և խոնավություն կհաղորդի։

3․Կիտրոնի հյութ՝ փափուկ մաշկի համար
Կիտրոնի հյութը թույլ կտա հեռացնել մաշկի ծակոտիներում կուտակված կեղտը և յուղը։ Կոկոսի, ձիթապտղի յուղն ու կիտրոնի հյութը մաշկը մաքրելու հիմնական բաղադրիչներն են։

4․Ձվի սպիտակուց՝ մաշկը ձգելու համար
Ձվի սպիտակուցը շատ օգտակար է մաշկի համար, այն նվազեցնում է մաշկի ծակոտիները, ձգում է մաշկը։

5․Կանաչ թեյը՝ դեմքի կնճիռների համար
Կանաչ թեյը նվազեցնում է կնճիռների չափերը և կանխում է մաշկի վաղաժամ ծերացումը։ Բամբակը թրջեք կանաչ թեյով և դրեք մաքուր մաշկին։ Այս պրոցեուրան կարելի է կատարել ամեն օր։



loading...