Ուշադրություն. հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն


Ուշադրություն. հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն
Հունիս 26 21:36 2017

Ուշադրություն Հունիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 3-4 աստիճանով: Հանրապետության տարածքում` Հունիսի 27-28-ը, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հունիսի 29-30-ը՝ երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևան քաղաքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ։ 



loading...