Աթլետիկոն կարող է պայմանագիր կնքել Իբրահիմովիչի հետ


Աթլետիկոն կարող է պայմանագիր կնքել Իբրահիմովիչի հետ
Հունիս 26 21:30 2017

Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հետաքրքրել է Մադրիդի «Աթլետիկոյին»:

Ինչպես տեղեկացնում է «Sport»-ը, մադրիդցիները պատրաստ են հունվարին պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, ով ազատ գործակալի կարգավիճակում է: Այդ տարբերակը հնարավոր է միայն Իբրահիմովիչի` վնասվածքից հաջող ապաքինվելու դեպքում:

Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» ՖԻՖԱ-ի արգելքի պատճառով չի կարողանա տրանսֆերներ իրականացնել մինչև 2018 թվականի հունվարը: