Վերջին 30 տարում ԱՄՆ-ը պատերազմների վրա ծախսել է ավելի քան 14 տրիլիոն դոլար. գործարար


Վերջին 30 տարում ԱՄՆ-ը պատերազմների վրա ծախսել է ավելի քան 14 տրիլիոն դոլար. գործարար
Հունվար 23 23:21 2017

CNBC-ի փոխանցմամբ՝ Alibaba-ի հիմնադիր Ջեք Ման հայտարարել է, որ ճիշտ չի համարում ԱՄՆ-ի տնտեսական խնդիրների համար Չինաստանին մեղադրելը։

Նա ընդգծել է, որ այդ խնդիրները ընկած են բուն Ամերիկայում, որը պատերազմներում ծախսել է տրիլիոնավոր դոլարներ՝ փոխանակ այդ գումարները սեփական երկրում ու ենթակառուցվածքներում ներդրի.

«Խոսքը չի գնում այլ երկրների կողմից ԱՄՆ-ից հափշտակելու մասին։ Դա ձեր ռազմավարությունն է։ Գումարներն ու ռեսուրսները բաշխեք անհրաժեշտ ձևով։

Վերջին 30 տարում ԱՄՆ-ը պատերազմների վրա ծախսել է ավելի քան 14 տրիլիոն դոլար՝ այդ գումարը սեփական ենթակառուցվածքներում ներդրելու փոխարեն։

Դա դարձել է ԱՄՆ տնտեսական աճի դանդաղելու պատճառ, և ոչ թե Չինաստանն է աշխատատեղեր փախցրել ամերիկացիներից։ Ամերիկյան հեռարձակող ընկերությունները գլոբալիզացիայի շնորհիվ վաստակել են միլիոնավոր ու միլիոնավոր դոլարներ։

Վերջին 30 տարում IBM, Cisco, Microsoft ընկերությունները վաստակել են տասնյակ միլիոններ։ Նրանց ստացած շահույթը շատ ավելի մեծ է, քան՝ չինական չորս բանկերը միասին վերցրած։ Սակայն ո՞ւր են գնացել փողերը» ։