«Վստահ չեմ, որ նա իմ որդին է». Անդրեյ Գուբինը` արտաամուսնական կապից ծնված տղայի մասին (լուսանկարներ)


«Վստահ չեմ, որ նա իմ որդին է». Անդրեյ Գուբինը` արտաամուսնական կապից ծնված տղայի մասին (լուսանկարներ)
Հունիս 26 13:47 2017

Վերջերս հայտնի է դարձել, որ երգիչ Անդրեյ Գուբինն արտամուսնական կապից որդի ունի, որն արդեն 21 տարեկան է։ Երիտասարդը դիմել էր ՛՛Звезды сошлись՛՛ հաղորդմանը, որին ներկա էր նաև երգիչը։

Հաղորդման ընթացքում 21-ամյա Մաքսիմը պատմել է, որ մայրը երկար տարիներ չի ասել, թե ով է իր հայրը։ Մաքսիմն իմացել է հոր մասին, երբ լրացել է նրա 18 տարին։ Ներկաները նկատել են, որ երիտասարդն ու երգիչը բավականին նման են միմյանց։

«Ես չեմ ժխտում, որ 20 տարի առաջ բազմաթիվ կապեր եմ ունեցել աղջիկների հետ, սակայն չեմ կարող վստահ ասել, որ այդ երիտասարդն իմ որդին է։ Եթե նա իրոք լուրջ է տրամադրված, կհանդիպենք դատարանում»,- ասել է Գուբինը, երբ ծանոթացել է ենթադրյալ որդու հետ։




loading...