Թրամփը ստորագրել է Խաղաղօվկիանոսյան տնտեսական գործընկերությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին հրամանը


Թրամփը ստորագրել է Խաղաղօվկիանոսյան տնտեսական գործընկերությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին հրամանը
Հունվար 23 22:40 2017

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Խաղաղօվկիանոսյան տնտեսական գործընկերությունից երկրի դուրս գալու մասին հրամանը։

Ընդգծվում է, որ այդ քայլը ձևականություն է, քանի որ համաձայնագիրը չի վավերացվել ԱՄՆ Սենատի կողմից։ Այն հազիվ թե հավանության արժանանա, քանի որ դա կարող է հանգեցնել ԱՄՆ-ում աշխատատեղերի կրճատմանը։

Թրամփը նախորդ տարվա նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ի համար պոտենցիալ աղետ էր որակել Խաղաղօվկիանոսյան տնտեսական գործընկերությունը։

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որն ԱՄՆ-ի առաջնորդությամբ պատրաստվել է մի քանի տարի, ստորագրել են 12 երկիր՝ Ավստրալիա, Բրունեյ, Վիետնամ, Կանադա, Մալայզիա, Մեքսիկա, Նոր Զելանդիա, Պերու, Սինգապուր, ԱՄՆ, Չիլի ու Ճապոնիա։