Քամին ուղիղ եթերում քշել-տարել է իռլանդացի հաղորդավարին (տեսանյութ)


Քամին ուղիղ եթերում քշել-տարել է իռլանդացի հաղորդավարին (տեսանյութ)
Հունիս 26 10:44 2017

Իռլանդական հեռուստաընկերության եթերում եղանակի տեսության հաղորդավար Դերիք Հարթիգանին ուղիղ եթերում քամին քշել է ու տարել կադրից դուրս: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:

«Ireland AM» հեռուստահաղորդման ժամանակ Հարթիգանին, ով պատմելիս է եղել եղանակի մասին, քամին քշել է ուժեղ հոսանքով: Մի քանի վայրկյան հետո հաղորդավարը կարողացել է վերադառնալ կադր, սակայն նրա անձրևանոցը կոտրվել է:

Տեսանյութը հրապարակել է «YouTube»-ում հենց «տուժածը»: «Մայր բնությունը կրկին հաղթեց»,- մեկնաբանել է նա: