Կրակոցներ Գյումրիում. տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց


Կրակոցներ Գյումրիում. տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Հունիս 26 10:09 2017

Գյումրիում հունիսի 25-ի երեկոյան կրակոցներ են հնչել, որի հետեւանքով մի տղամարդ է վիրավորվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հունիսի 25-ին՝ 22:50-ին, Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում կրակոցներ են հնչել:

Ավելի ուշ Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ իրենց է դիմել որովայնի շրջանում հրազենային վնասվածք ստացած մի տղամարդ: