Ո՞ր տղամարդն է կատարելապես համապատասխանում հորոսկոպի Ձեր նշանին


Ո՞ր տղամարդն է կատարելապես համապատասխանում հորոսկոպի Ձեր նշանին
Հունիս 25 23:24 2017

Դուք մշտապես խնդիրնե՞ր եք ունենում հարաբերությունների հետ։ Ամեն ինչ կարող է լինել նրանից, որ հորոսկոպի Ձեր նշանին անհամապատասխան տղամարդկանց եք ընտրում։ Մենք կպատմենք Ձեզ, թե կոնկրետ ինչպիսի տղամարդիկ են կատարելապես համապատասխանում հորոսկոպի Ձեր նշանին։

1. Խոյ (21 մարտի - 19 ապրիլի)

Խոյ կանայք թեժ խառնվածք ունեն ու տղամարդու բնավորություն։ Նրանք լի են էներգիայով ու իրենց առջև ծագող խոչընդոտները հաղթահարում են իրենց հատուկ վճռականությամբ ու տոկունությամբ։

Համատեղելի նշաններ

Խեցգետին
Կին Խոյն ունակ է գրավել Խեցգետին տղամարդուն իր էնտուզիազմով ու ակտիվությամբ։ Այդպիսի տղամարդուն անկասկած կգերի նրա անկանխատեսելի ու երբեմն էլ էքսցենտրիկ բնավորությունը։

Ձկներ
Ուշադիր Ձկներ տղամարդն ունակ է հասկանալու Խոյ կնոջ զգացմունքներն առավել, քան այլ նշանները, ու նա կշրջապատի կնոջն իր ուշադրությամբ ու հոգատարությամբ։

Անհամատեղելի նշաններ

Երկվորյակներ
Սկզբում նրանց կարող է միավորել անսանձ կիրքը, սակայն Երկվորյակ տղամարդկանց չափազանց զգացմունքայնությունը ժամանակի հետ կսկսի վանել ավելի ռացիոնալ Խոյ կանանց։

Առյուծ
Ազատատենչ Խոյ կանայք չեն հանդուրժի Առյուծ տղամարդկանց ձգտումը՝ սանձել իրենց։ Առաջնորդության համար պայքարում կոնֆլիկտներն անխուսափելի են։

2. Ցուլ (20 ապրիլի - 20 մայիսի)

Ցուլ կինը լավ ճաշակ ունի, սիրում է ճոխությունն ու գիտի, թե ինչպես հարմարավետություն ստեղծել։ Նա շատ հավատարիմ կյանքի ընկեր է, ու նրանց հանգիստ կարելի է վստահել ցանկացած գաղտնիք։

Համատեղելի նշաններ

Ցուլ
Նա կարող է հոգեհարազատ դառնալ Ցուլ կնոջ համար։ Ցուլերի զույգն, ինչ խոսք, լավն է։ Նրանց դաշինքում քիչ են ակնհայտ հակասությունները, քանի որ երկուսն էլ գնահատում են կայունությունն ու համանման կենսական նպատակներ ունեն։

Խեցգետին
Այս նշանի տակ ծնված տղամարդը համապատասխանում է Ցուլ կնոջ բոլոր պահանջներին։ Այս երկու նշաններին միավորում է էմոցիոնալ նմանությունը, ու դա երաշխավորում է նրանց միասնության ներդաշնակությունը։

Անհամատեղելի նշաններ

Առյուծ
Առյուծ տղամարդը չափազանց պահանջկոտ ու էմոցիոնալ առումով անկայուն կթվա Ցուլ կնոջը, մինչդեռ վերջինիս կենսակերպի չափավորությունը չափազանց ձանձրալի կլինի Առյուծի համար։

Աղեղնավոր
Նման զույգը շատ քիչ ընդհանրություններ ունի։ Պրակտիկ Ցուլ կնոջը, ով գնահատում է կայունությունն ու վստահությունը վաղվա օրվա մեջ, դժվար կլինի հանդուրժել Աղեղնավոր տղամարդու հաճախակի փոփոխություննները կյանքում։

3. Երկվորյակներ (21 մայիսի - 20 հունիսի)

Երկվորյակ կանայք ռոմանտիկ են ու գրավիչ։ Նրանք անկեղծորեն հավատում են սիրուն ու գիտեն, թե ինչպես վայելել կյանքը։ Հեշտությամբ ընկերանում են ու բազմաթիվ տաղանդների տեր են։

Համատեղելի նշաններ

Խեցգետին
Այս երկու նշաններն էլ գտնվում են իսկական սիրո որոնումների մեջ և կարող են հրաշալի լեզու գտնել։

Կշեռք
Շատ ներդաշնակ զույգ։ Նրանք երբեք չեն ձանձրանում միմյանցից, ու բացի դրանից՝ նրանք նաև հրաշալի ներդաշնակություն են ստեղծում անկողնում։

Անհամատեղելի նշաններ

Կարիճ
Փորձելով իր պաշտպանության տակ վերցնել անօգնական Երկվորյակներին՝ Կարիճ տղամարդն անդադար խանդի տեսարաններ է անելու։

Կույս
Կույս տղամարդիկ էլ կարող են գազազեցնել Երկվորյակներին իրենց հանգստությամբ ու սառնասրտությամբ։

4. Խեցգետին (21 հունիսի - 22 հուլիսի)

Նա ամբիցիոզ է, բայց միևնույն ժամանակ՝ բարի։ Խեցգետին կնոջ ընտրյալը կարող է դառնալ միայն նա, ով կկիսի նրա հետաքրքրությունները։ Խեցգետին կանայք առանձնանում են իրենց էմոցիոնալությամբ ու հումորի հրաշալի զգացմամբ։

Համատեղելի նշաններ

Կշեռք
Կշեռք տղամարդը զուսպ է ու ինքնավստահ։ Նրա համար ամենակարևոր բանն ինչպես անձնականում, այնպես էլ գործնականում հավասարակշռության պահպանումն է։ Խեցգետին կանայք ըստ արժանվույնս կգնահատեն այս որակները, իսկ Կշեռք տղամարդն իր հերթին կնվիրի նրան վստահելիության ու պաշտպանվածության զգացողություն։

Ցուլ
Անկեղծ ու ռացիոնալ Ցուլ տղամարդը կկարողանա հավասարակշռել իր խառնվածքով էմոցիոնալ Խեցգետնին։

Անհամատեղելի նշաններ

Կարիճ
Փոխադարձ խանդը հանդիսանում է այս զույգի անհամատեղելիության հիմնական պատճառը։

Կույս
Նույնիսկ ամենաուժեղ զգացմունքներն արտահայտելու ունակության բացակայությունը բերում է այսպիսի զույգերի հարաբերությունների սառեցմանը։

5. Առյուծ (23 հուլիսի- 22 օգոստոսի)

Առյուծի նշանի տակ ծնված կինն օժտված է մեծ էգոյով ու սիրում է ուշադրության կենտրոնում լինել։ Նրան առանձնացնում են կամային բնավորությունն ու համառությունը։

Համատեղելի նշաններ

Երկվորյակներ
Երկվորյակներին գրավում է Առյուծ կնոջ ոգու հզորությունը, իսկ Առյուծ կինն իր հերթին շնորհակալ է, որ այդպիսի տղամարդն ըմբռնումով է մոտենում իր համառությանը։

Կարիճ
Սա ուժեղ, հպարտ ու իշխող մարդկանց հրաշալի միություն է։ Չնայած հաճախակի վեճերին՝ նրանք հավատարիմ են միմյանց ու, որպես կանոն, միասին են մնում մինչև կյանքի վերջ։

Անհամատեղելի նշաններ

Ջրհոս
Չնայած նրան, որ Ջրհոս տղամարդը պատրաստ է անմնացորդ նվիրել իրեն Առյուծ կնոջը, պատվախնդիր Առյուծը գերադասում է ուժերով իրեն հավասար զուգընկերների։

Այծեղջյուր
Ազատատենչ Այծեղջյուր տղամարդը կգերադասի մնալ ազատ, քան թե ենթարկվել այն կարգերին, որը հիմնում է Առյուծը։

6. Կույս (23 օգոստոսի - 22 սեպտեմբերի)

Կույս կինը շատ է մտորում ու սիրում է շատ ժամանակ անցկացնել միայնակ իր մտքերի հետ ու լռության մեջ։ Նրան շատ հեշտ է նեղացնել, բայց նա հմտորեն կթաքցնի իր ապրումները։ Տղամարդը, ով կկարողանա բացահայտել նրա բարդ անհատականությունը, կկարողանա նվածել նրա սիրտը։

Համատեղելի նշաններ

Կշեռք
Վճռական ու ուշադիր տղամարդը, ով ծնվել է Կշեռքի նշանի տակ, բարդություն չի ունենա Կույս կնոջ ուշադրությունը գրավելու հարցում։

Այծեղջյուր
Այս տղամարդը ևս ի զորու է հալեցնել Կույսի սիրտը։ Նրան դույզն-ինչ չի վախեցնի Կույս կնոջ անվստահությունը, ուստի նա համբերատար կսպասի այնքան ժամանակ, մինչև նա չբացվի իր առջև։

Անհամատեղելի նշաններ

Խեցգետին
Երկու խիստ զգայական այս նշանների միությունը դատապարտված է հագեցած լինելու փոխարձ մեղադրանքներով ու նեղացածությամբ։

Ձկներ
Ձկների ու Կույսերի լռակյացությունը կստեղծի չհասկացվածության պատ նրանց միջև։
Շարունակելի...