Ի՞նչ անել, որ զուգագուլպան չպատռվի


Ի՞նչ անել, որ զուգագուլպան չպատռվի
Հունիս 25 22:44 2017

Ի՞նչ անել, որ զուգագուլպան չպատռվի։ Հարց, որը հետաքրքրում է բոլոր կանանց։ Ահա այն խորամանկ հնարքը, որը կօգնի ձեզ մեկընդմիշտ ազատվել այս խնդրից։
Պատռված զուգագուլպայի խնդրից խուսափելու համար հարկավոր է մինչեւ հագնելը սառեցնել այն։
Ի տարբերություն մանիկյուրի, որը սովորաբար օգտագործում են փոքրիկ պատռվածքի դեպքում (որպեսզի այն չտարածվի)՝ այս ոչ այնքան հայտնի հնարքը պետք է կիրառել մինչեւ զուգագուլպան հագնելը։
Այսպիսով, զուգագուլպան անհրաժեշտ է պահել սառը հոսող ջրի տակ, այնուհետեւ դնել պլաստիկ տոպրակի մեջ ու տեղափոխել սառնախցիկ։ Մեկ գիշեր այնտեղ թողնելուց հետո առավոտյան տոպրակը պետք է հանել սառնախցիկից եւ մեկ օր սպասել։
«Սառը ջերմաստիճանը դադարեցնում է մոլեկուլների շարժը եւ ուժեղացնում զուգագուլպայի մանրաթելերը»,- նշել է ոլորտի փորձագետ Դեւիդ Ռիգբայը։