Թուրքիայի ջրաշխարհներից մեկում հոսանքի հարվածից 5 մարդ է մահացել, որոնցից մեկը ջրաշխարհի տիրոջ երեխան է


Թուրքիայի ջրաշխարհներից մեկում հոսանքի հարվածից 5 մարդ է մահացել, որոնցից մեկը ջրաշխարհի տիրոջ երեխան է
Հունիս 25 22:36 2017

Թուրքիայի Աքյազի քաղաքի ջրաշխարհում 5 մարդ, որոնցից 3-­ը դեռահասներ, դժբախտ պատահարի զոհ են դարձել: Ջրաշխարհի լողավազաններից մեկում՝ դեռևս չբացահայտված հանգամանքով հոսանքի լարումը բարձրացել է: Այդ մասին հայտնում են թուրքական «Միլիեթ»-­ը: Աղբյուրի տեղեկություններով առաջին 3 մահացածները երեխաներ են: Նրանցից մեկը ջրաշխարհի սեփականատիրոջ երեխան է եղել: Մյուս երկու անձինք մահացել են՝ փորձելով օգնել և ջրից դուրս բերել երեխաներին: Բոլորը մահացել են հիվանդանոցի ճանապարհին: